Դեսպան Ներսեսյանը հանդիպում է ունեցել կոնգրեսական Հուան Վարգասի հետ
Մայիսի 15-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպեց Կալիֆորնիա նահանգի կոնգրեսական, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Հուան Վարգասին:
Դեսպանը շնորհակալություն հայտնեց Հուան Վարգասին հայկական հարցերի հանձնախմբին անդամակցելու և Հայոց ցեղասպանության ճանաչման մասին 2019թ. բանաձևը համահեղինակելու համար:
Զրուցակիցները քննարկեցին հայ-ամերիկյան հարաբերությունների վերջին զարգացումները, այդ թվում` խորհրդարանական կապերի ամրապնդման ուղղությամբ իրականացվող քայլերը: Դեսպան Ներսեսյանն ու կոնգրեսական Հուան Վարգասը երկկողմ գործակցության խթանման գործում կարևորեցին Կալիֆորնիայի կենսունակ հայ համայնքի դերակատարումն ու ներուժը: