211652_close_icon
views-count2321 դիտում article-date 16:53 17-01-2019

Դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպել է Կալիֆորնիա նահանգի նորընտիր կոնգրեսական Ջոն Քոքսի հետ

Հունվարի 16-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպեց Կալիֆորնիա նահանգի նորընտիր դեմոկրատ կոնգրեսական Ջոն Քոքսին: Դեսպան Ներսեսյանը շնորհավորեց Կոնգրեսական Քոքսին ընտրվելու կապակցությամբ` մաղթելով հաջողություններ իր հետագա գործունեության մեջ: Դեսպանը ներկայացրեց ՀՀ Կառավարության կողմից իրականացվող արմատական բարեփոխումները, մասնավորապես` արդարադատության, մարդու իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում, ինչպես նաև 2018թ. դեկտեմբերի 9-ին ՀՀ-ում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ու միջազգային դիտորդական կազմակերպությունների բարձր գնահատականները: Կողմերը կարևորեցին ԱՄՆ Կոնգրեսի դերակատարումը ԱՄՆ արտաքին աջակցության ավելացման, ներդրումների խթանման, երկկողմ քաղաքական ու միջխորհրդարանական կապերի ակտիվացման, ինչպես նաև տարածաշրջանային հիմնախնդիրների կարգավորման հարցերում: Զրուցակիցները բարձր գնահատեցին հայ համայնքի դերակատարումը հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման ու խորացման գործում: Դեսպան Ներսեսյանը և Կոնգրեսական Քոքսը պայմանավորվեցին շարունակել շփումները հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգի հարցերի շուրջ:

Նմանատիպ նյութեր