211652_close_icon
views-count42295 դիտում article-date 13:02 16-05-2019

Մինչ Երևանի քաղաքապետը հայտարարում է, որ հետիոտնի համար գրավված մայթերն ազատվելու են, Երևանի կենտրոնում հերթական մայթն են գրավում՝ չպահպանելով անգամ անվտանգության կանոնները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 16-ին, Երևան քաղաքի Սարյան 4 շենքի բնակիչներն ահազանգել են ոստիկանության կենտրոնական բաժին, ինչպես նաև Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ և Երևանի քաղաքապետարան և հայտնել, որ առավոտյան, ժամը 07։00-ի սահմաններում անհայտ անձը կամ անձինք Սարյան փողոցի 4 շենքի դիմաց՝ գլխավոր ճանապարհին, բերել և տեղադրել են ինչ-որ շարժական առևտրի կրպակ։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Առավոտյան 7-ին արթնացանք և տեսանք, որ որպես անկոչ հյուր՝ էս կրպակը հայտնվել է ճանապարհի վրա։ Ահազանգել ենք Կենտրոնի թաղապետարան, Երևանի քաղաքապետարան, Երևանի ճանապարհային ոստիկանություն, ովքեր եկան, խոստացան, որ կրպակը կհեռացվի ճանապարհից, սակայն հետո ինչ-որ մարդկանց հետ հեռախոսային խոսակցություն ունենալուց հետո Նաջարյանի նման փոշմանեցին ու հեռացան։ Հիմա նորից զանգահարել ենք ոստիկանության Կենտրոնի բաժին, որտեղից ժամանել են համայնքային ոստիկանները, ովքեր կրպակի տեր ներկայացած Տիգրան անունով երիտասարդի հետ զրուցելուց հետո մեզ հայտնեցին, որ նա խոստացել է, որ մինչև երեկո կրպակը կհեռացնի նշված վայրից։ Բայց մենք չենք հավատում, քանի որ ժողովուրդը երբեք չի սխալվում, երբ ասում է «աչքը տեսածից է վախենում», ու հիմա, մինչև չտանեն, չենք հավատա»։ Բնակիչներն ասում էին նաև, որ եթե նշված թաղամասում արտակարգ դեպք պատահի, ապա հրշեջ ավտոմեքենաները չեն կարողանա ազատ ելումուտ անեն, քանի որ ակնհայտ երևում է, որ մայթին տեղադրված կրպակը խոչընդոտ է հանդիսանում ավտոմեքենաների ազատ տեղաշարժի համար։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր