211652_close_icon
views-count100181 դիտում article-date 21:59 15-05-2019

Կասկադյորական ավտովթար Սևանում. Hyundai-ի խմած վարորդը բախվել է 07-ին ու դիմել փախուստի. 07-ը գլխիվայր շրջվել է. ճանապարհային ոստիկանները տաք հետքերով հայտնաբերեցին փախուստի դիմած վարորդին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 15-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:25-ի սահմաններում Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ Արման Բարսեղյանը իր վարած Hyundai մակնիշի 34 TP 750 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան–Իջևան ավտոճանապարհի 65-րդ կմ հատվածում՝ դեպի Դիլիջան ընթանալիս, բախվել է համընթաց երթևեկող, Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի բնակիչ, 37-ամյա Էմին Սանեյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 36 AՍ 326 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Hyundai-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի՝ անօգնական թողնելով 07-ի վարորդին: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ վթարի հարևանությամբ գործող առևտրի կենտրոնի աշխատակիցները օգնություն էին ցուցաբերում 07-ի վարորդին, վաշտի հրամանատար Է. Սուսլիյանն ու դասակի հրամանատար Վ. Գաբրիելյանը տեղեկություն ստացան, որ ավտոմեքենան հնարավոր է՝ փախուստի է դիմել կամ Դիլիջանի կամ թերակղզու ուղղությամբ: Է. Սուսլիյանը ուղևորվեց Դիլիջանի ուղղությամբ, իսկ Վ. Գաբրիելյանը՝ թերակղզու: Թերակղզում ճանապարհային ոստիկանները հայտնաբերեցին Hyundai ավտոմեքենան և վարորդին: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա գտնվում է ոչ սթափ վիճակում: Նա անգամ իր մոտ վարորդական իրավունքի վկայական չուներ: Նրա մոտ միայն հայտնաբերվեց սոցքարտ և ավտոմեքենայի տեխնիկական անձնագիր: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Սևանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրեն Ջանիկյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վթարի վայրում ճանապարհային ոստիկաններին ու քաղաքացիներին խանգարում էր մի օտարերկրացի տղամարդ, ով, հավանաբար լինելով ոչ սթափ, անհասկանալի բառեր էր ասում, երբեմն էլ կքանստում էր ասֆալտին և ձեռքերը խաչակնքելով երկինք՝ աղոթք էր անում: Ճանապարհային ոստիկաններն ու քաղաքացիները մի քանի անգամ կարողացան նրա կյանքը փրկել, քանի որ հայտնվում էր ճանապարհի մեջտեղում ու վտանգ էր ստեղծում վարորդների համար: Ոստիկանությունը պարզում է Hyundai-ի վարորդի ամբողջական տվյալները: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Hyundai-ը շահագործվում է որպես տաքսի: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր