90990 դիտում
17:32 03-01-2020
Մարտունու ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով հայտնաբերեցին 27-ամյա հետիոտնին վրաերթի ենթարկած ու փախուստի դիմած՝ Nissan-ի 45-ամյա խմած վարորդին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հունվարի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Ժամը 20:00-ի սահմաններում, Վաղաշեն գյուղի գյուղամիջյան ճանապարհին, անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտն, նույն գյուղի բնակիչ, 27-ամյա Տարոն Ղազարյանին և նրան թողնելով անօգնական, դիմել փախուստի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիգվ խումբը՝ բաժնի պետ Ստեփան Հակոբյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Գարիկ Գերասիմյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության խումբը՝ ավագ քննիչ Քոչարյանի գլխավորությամբ:
Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Մարտունու ոստիկաններն ու քննիչները՝ կատարելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, տաք հետքերով պարզել են վրաերթ կատարած վարորդի ինքնությունը:
Մարտունու ոստիկանները մեկնելով կասկածյալի հնարավոր գտնվելու վայր, բացատրական աշխատանքների արդյունքում կարողացել են վարորդին հայտնաբերել. նա 45-ամյա Հայկ Դավթյանն է, ով եղել է Nissan Tiida մակնիշի 36 СМ 537 համարանիշի ավտոմեքենայով:
Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ (խմած):
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1981 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)