Մահացել է հրապարակագիր, բանաստեղծ Սարո Գյոդակյանը՝ գյումրեցիների սիրելի Սարո Գյումրեցին
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ծանր հիվանդությունից հետո մահացել է Սովետական տարիներին հայտնի ու սիրված «Պիոներ կանչ» թերթի գեղարվեստական մասի խմբագիր, «Բողբոջ» գրական ստուդիայի խմբագիր ղեկավար, հրապարակագիր, բանաստեղծ Սարո Գյոդակյանը՝ Սարո Գյումրեցին։
Ս. Գյոդակյանը դեռ ԽՍՀՄ տարիներից սիրված մտավորական էր և նրա գրական խմբակն են ավարտել այսօր Հայաստանի բազմաթիվ ճանաչված գրողներ, լրագրողներ, իսկ վերջին 20 տարուց ավելին Ս. Գյուդակյանը մշտական բնակության էր մեկնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ և այնտեղ ստեղծեց «Համայնապատկեր» մշակութային ամսագիրը։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ցավակցում է Գյոդակյանների ընտանիքին՝ հարազատի, լավ մարդու, իսկական գյումրեցու, լավ հայի ծանր կորստի համար։