«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է, որ ըստ տեղեկությունների, Գյումրիում դաժան սպանության շուրջ ծավալված տարաձություննրի, քաղաքում հակառուսական տրամադրությունննրի բորբոքման և լարվածության պատճառով 102 ռազմաբազայի հրամանատարությունը ենթականերին խիստ հրահանգել է, այսպես ասած, չերևալ գյումրեցիների աչքին:
Հրահանգի համաձայն՝ Գյումրիում ընտանիք ունեցող զինվորականներին թույլատրվում է գիշերել տանը, իսկ նրանք, ովքեր ամուրի են և Գյումրիում ապրում են միայնակ, պարտավոր են գիշերել զորամասում՝ բնակչության կողմից հնարավոր դրսևորումներից խուսափելու համար: Զինվորականներին առհասարակ արգելվել է զբոսնել քաղաքում, այցելել սրճարաններ և ժամանցի այլ վայրեր: Անորոշ ժամանակով փակ է նաև Գյումրիի ՌԴ հյուպատոսարանի ենթակայության տակ գտնվող ռուսական հանրակրթական դպրոցը: Այս օրերին ռուս երեխաները նույնիսկ ռուսական թաղամասի բակեր չեն դուրս գալիս:
Ըստ տեղեկությունների՝ զինվորականների կանայք նույնիսկ դուրս չեն գալիս գնումների, այլ խնդրում են հայ ընկերներին իրենց փոխարեն գնումներ կատարել:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։