Արարատի մարզպետն ու Արտաշատի քաղաքապետը խոսքից անցան գործի․ կարճ ժամանակ անց արտաշատցիների սիրելի արհեստական լճակը դառնալու է ոչ միայն իրենց, այլ զբոսաշրջիկների սիրելի հանգստի վայր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
SHAMSHYAN.com-ը հուլիսի 21-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Արտաշատ քաղաքի ժողովրդին հայտնի արհեստական լճում տիրող վիճակի մասին, ինչի հետևանքով տարածքում և անգամ մոտ 1 կմ հեռավորության վրա զգացվում էր գարշահոտ ու պատճառը լճի ցամաքեցնելն էր։
Հարապարակումից ժամեր անց Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի կարգադրությամբ և Արտաշատի քաղաքապետ Կառլեն Մկրտչյանի գլխավորությամբ արդեն այսօր՝ հուլիսի 23-ին սկսվել են տեխնիկաներով լճի մաքրման աշխատանքներ։ Լճից հեռացվելու է մի քանի տոննա տիղմ, ցեխ, մամուռ, որից հետո սկսվելու է հիմնանորոգման ախատանքները ու Արարատի մարզպետարանը և Արտաշատի համայնքապետարանը խոստանում են, որ ավարտից հետո այն դառնալու անճանաչելի՝ իր դրական կողմերով։ Հիմնանորոգվելու է ոչ միայն լճի տարածքը, այլև դրան հարակից տարածքը, որտեղ կատարվելու է նաև ծառատունկ, սալիկապատվելու են ճեմուղիները, տեղադրվելու են մարզասարքեր և անց է կացվելու լուսավորության համակարգ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ լավ կլիներ, որպեսզի աշխատանքներ կատարող ընկերությունը լճին հարակից տարծքում՝ տեսանելի վայրում, տեղադրեր ցուցանակներ, թե ինչ տեսք է ունենալու ապագայում այգին, որպեսզի ժողովուրդը տեսներ ու համոզվեր, որ «սայլը տեղից շարժվում է»։
Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 21-ին SHAMSHYAN.com-ը բազմաթիվ հեռախոսազանգեր էր ստացել Արտաշատ քաղաքի բնակիչներից, ովքեր ուզում էին Արտաշատի քաղաքապետի ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ 4 օր է Արտաշատ քաղաքի հայտնի արհեստական լիճը վերածվել է մի իսկական ճահճի։
Մի քանի օր առաջ ջուրը դատարկել էին, պատճառաբանելով, որ տիղմը մաքրելու են ու նորից բաց թողնեն, բայց ինչպես լինում է միշտ՝ ջուրը ցամաքեցրել են և ոչ մի գործ չեն կատարել։ Դրա համար էլ գարշահոտը մարդիկ զգում են անգամ մեկ կիլոմետր հեռավորությունից։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ զայրացած նշել էին․
«Մի քանի հարյուր մետր այն կողմ Արարատի մարզպետարանն է, Արտաշատի քաղաքապետարանն է։ Մարզպետն ու քաղաքապետը երևի օրը մի քանի անգամ այս ճանապարհով անցնում են, իհարկե՝ մեքենաներով։
Միայն թե նրանք այս հոտը չեն զգում։ Չնայած մեքենաների ապակիները էնպես կզմռսեն, ու ավտոմեքենայի կոնդիցիոները նրանց էնպես զով ու հով կպահի, որ արհամարհած ունեն հազարավոր քաղաքացիներին, որ փրկեն էդ գարշահոտ վիճակից։
Ամառվա էս տապին ռիսկ չենք անում դուռ ու պատուհան բացենք։ Բացում ենք՝ վայրկյանների ընթացքում հոտը սպանում ա։ Էլ չենք ասում, որ դրանց թամբալության պատճառով վարակիչ բակտերիաներ կտարածվեն, եթե մինչ այժմ արդեն չեն տարածվել։
Ամոթն էլ լավ բան է։
Մի քիչ մտածեք ժողովրդի մասին։ Էն խեղճ բադերն էլ չգիտեն ինչ անեն, մենակ կռկռում են, ու երևի եթե լեզու ունենային՝ մեզանից էլ բեթար ինչ ասես կասեին էդ պատասխանատուներին, ովքեր գործը ավարտին չեն հասցրել, կատարել են փնթի աշխատանք»։
Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի