211652_close_icon
views-count1199 դիտում article-date 10:31 15-05-2019

Բոլշևի­կյան մտածողության դրսևորում. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Տպավորությունն այնպիսին է, որ պետական ինստի­տուտները շատ հաճախ առաջնորդվում են ոչ թե օրենքի կամ բանականության տրամա­բանությամբ, այլ բացառապես Նիկոլ Փաշինյանի խոսքով կամ ճաշակով: Օրինակ՝ բա­վական էր, որ վարչապետը կառավարության հերթական նիստերից մեկում ընդդիմությա­նը հեգնանքով մեղադրի «ահաբեկչությունը» խրախուսելու մեջ, որպեսզի համապատաս­խան ծառայությունները մանրակրկիտ զննեն ընդդիմադիր այն պատգամավորների ծառայողական մեքենաները, որոնք մուտք են գործում խորհրդարանի տարածք: Նույն խոտոր տրամաբանությունը գործում է ավելի նուրբ հարցում, որը վերաբերում է Հայաստանի ու Արցախի իշխանությունների բավականին բարդ հարաբերություններին: Արցախից վերադառնալուց հետո Փաշինյանի մոտ արթնացել էին հեղափոխական տրամադրություններ, ու նա ֆեյսբուքյան գրառումով հանրությանը տեղեկացրեց, որ եթե Արցախը փորձեն դարձնել հակահեղափոխության օջախ, Արցախի ժողովուրդն այն կդարձնի հեղափոխության օջախ: Գլոբալ հարթության վրա, իհարկե, տխուր է պատկերացնել, որ Արցախ կատարած այցը, մանավանդ՝ եռատոնի առթիվ, Փաշինյանի մոտ այդպիսի զգացողություններ է ծնել: Մյուս կողմից՝ արդեն օրինաչափու­թյուն է դարձել, որ գործող իշխանությունները չեն կարողանում իրենց «կենսունա­կությունն» ապահովել՝ առանց «թշնամու» կերպար ստեղծելու: Սա, իհարկե, բոլշևի­կյան մտածողության դրսևորում է, երբ հա­սարակության մեջ անընդհատ «ստեղծ­վում» են «հակահեղափոխական» օջախ­ներ ու կերպարներ: Նման քաղաքականու­թյունն ու մտածողությունը, ի վերջո, ծնում են կառավարման ավտորիտար «մշա­կույթ», եթե անգամ Նիկոլ Փաշինյանն ու նրա շրջապատը համոզված դեմոկրատներ են ու հոգու խորքում ատում են ավտորիտարիզմի որևէ դրսևորում: Միևնույն է՝ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումից անմիջապես հետո իշխանության ներկայացուցիչների կոնսոլիդացված դիրքորոշումները, ակնհայտ հարձակում­ներն Արցախի իշխանության ուղղությամբ հուշում են, որ գործ ունենք հենց ավտորի­տար մտածողության հետ: Երեկ խորհրդա­րանի պաշտպանության, ՆԳ և ԱՍ մշտական հնաձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը զարգացրել է իրենց ուժի առաջ­նորդի միտքն ու ասել է, որ հակահեղափո­խական միտում լինելու պարագայում Արցա­խի ժողովուրդն այդ օջախը տեղում կխեղդի»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր