211652_close_icon
views-count21406 դիտում article-date 23:13 19-12-2017

Վարդան Հարությունյանը գործարար մտածողության մարդ է. Արսեն Ղազարյան. slaq.am

Հայաստանի Արդյունաբերողների ու Գործարարների միության նախագահը գործարարների շրջանակներում պարբերաբար հանիպումներ է ունենում ՀՀ նախագահի, վարչապետի, ՊԵԿ նախագահի և մի շարք այլ գերատեսչությունների ղեկավարների հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվում են տնտեսությանը, ռազմավարությանը, սոցիալական և մի շարք այլ ոլորտներին վերաբերվող հարցեր։ Այս և այլ թեմաներով Slaq.am-ը զրուցեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ, «ԱՊԱՎԵՆ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Արսեն Ղազարյանի հետ։ - [b]Պարոն Ղազարյա՛ն վերջերս հանդիպել եք ՀՀ նախագահի և վարչապետի հետ․ ի՞նչ հարցեր են քննարկվել հանդիպման ընթացքում։[/b] - Մենք ավանդական հանդիպումներ ենք ունենում ՀՀ նախագահի, վարչապետի հետ, որի ընթացքում քննարկում ենք տնտեսությանը, ռազմավարությանը, սոցիալական ոլորտին, ինչպես նաև Հարկային և Մաքսային օրենսդրությանը վերաբերվող հարցեր։ Այս տարի նոյեմբերի 1-ին մեծ հանդիպում ենք ունեցել ՀՀ նախագահի հետ, որից 2 շաբաթ անց հանդիպեցինք ՀՀ վարչապետի և Կառավարության գրեթե ամբողջ կազմի հետ, որտեղ ներկա էին նաև ՊԵԿ ղեկավարը, մի քանի գերատեսչությունների ղեկավարներ ևս։ Այդ հանդիպումից բխեց նաև անհրաժեշտություն արդեն իսկ ճյուղային հանդիպումներ ունենալ՝ կոնկրետ ՊԵԿ-ի հետ։ Մենք 3 տարի ՊԵԿ-ի հետ համատեղ աշխատել ենք օրենսգրքի վրա։ Ազգային Ժողովում փաթեթ ներկայացվեց 40 հարցից բաղկացած , որում ներառված էին նաև նախագահի և վարչապետի հետ հանդիպման ժամանակ հնչեցված հարցերից ։ Կարիք կար, որ հանդիպումներ լինեին նաև պրակտիկ հարթության վրա։ Սա պետություն- գործարար աշխարհ համագործակցության արդյունք է, և մենք շատ ենք կարևորում, որ Հանրապետության նախագահն 2008 թվականից այդ հիմքը դրել է մեր միության հետ։ Մենք մշտապես ունեցել ենք հանդիպումներ նման հարթակներով վարչապետների, ՊԵԿ բոլոր ղեկավարների հետ։ Մեզ համար գերխնդիր ենք համարում նաև ձևավորել այնպիսի գործարարության խավ, որն առաջին հերթին կքարոզի արդար աշխատանք, հավասար մրցակցություն, օրինականություն, հարկերի վճարում։ -[b]Հանդիպել եք նաև ՊԵԿ նախագահի հետ․ ինչպե՞ս անցավ հանդիպումը և ի՞նչ հարցեր քննարկվեցին[/b]։ - Դեկտեմբերի 16-ին կայացավ հերթական ավանդական հանդիպումը ՊԵԿ ղեկավարության և Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների միության միջև։ Հանդիպումն անցավ շատ արդյունավետ, քանի որ մենք՝ Միության նախագահությունով, նախապես հավաքագրված հարցերն ուղարկել էինք և մեր հարցերին տրվեցին սպառիչ մեկնաբանություններ և գնահատականներ։ Շատ կարևոր էր հանդիպումն այն առումով, որ մենք քաջ տեղյակ էինք, որ ՊԵԿ-ը և Ֆինանսների նախարարությունը մեծ փաթեթ են մշակել Հարկային և Մաքսային օրենսգրքերի ։ Կարևոր էր այն հանգամանքը, որ հանդիպումն անցավ ինտերակտիվ մթնոլորտում և հարցերի մեկնաբանությունները լիովին բավարարեցին մեր մասնագետների հետաքրքրությունները, դեռ ավելին՝ մենք խնդրեցինք, որ հարցերին տրվեն գրավոր պատասխաններ, որոնք մենք կտարածենք գործարար միության 600 անդամների շրջանակներում։ Մանրամասներն՝ [url=http://www.slaq.am/arm/news/1219253/]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր