7798 դիտում
20:35 14-05-2019
Հռիփսիմե Խուրշուդյանը զրկվել է 2008-ից ի վեր նվաճած բոլոր տիտղոսներից
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի նախկին անդամ Հռիփսիմե Խուրշուդյանին զրկել է 2008 թվականից ի վեր նվաճած բոլոր տիտղոսներից, հայտնում է ֆեդերացիայի պաշտոնական կայքը
2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերում բրոնզե մեդալակիր դարձած Հռիփսիմե Խուրշուդյանը մրցումների դոպինգ-փորձանմուշների վերստուգումից և դրանց դրական լինելուց հետո վերադարձրել էր մեդալը։ Այժմ հայ ծանրորդուհին զրկվել է մյուս մեդալներից։
Խուրշուդյանի դոպինգ-թեստը դրական է եղել ոչ միայն Լոնդոնի Օլիմպիական խաղերին, այլև 2008 թվականի Պեկինի Օլիմպիական խաղերին։ Այդ պատճառով ծանրորդուհու՝ 2008 թվականից ի վեր նվաճած բոլոր մեդալներն ու գրանցած արդյունքները չեղյալ են հայտարարվել, տեղեկացնում է [url=https://http://www.armsport.am/hy/news/2019/05/14/arm/979041]Armsport.am[/url]-ը:
Նմանատիպ նյութեր
1593 դիտում
19:07 12-04-2014
Եվրոպայի առաջնություն. Հռիփսիմե Խուրշուդյանը 5-րդն է
16028 դիտում
17:40 22-11-2016
Հռիփսիմե Խուրշուդյանը որակազրկվել է և պետք է վերադարձնի օլիմպիական մեդալը
Այս բաժնից
1195 դիտում
14:54 11-04-2024
Ծանրորդ Վարազդատ Լալայանը՝ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող
1111 դիտում
11:53 11-04-2024
Ծանրամարտի աշխարհի գավաթ. այսօր մրցահարթակ դուրս կգան Վարազդատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը
3721 դիտում
09:31 11-04-2024
Հայաստանի Կարատեի Ազգային Ֆեդերացիան ներկայացրեց 2024թ մեծահասակների և Մ14 չեմպիոնների անունները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ