Եվրոպայի առաջնություն. Հռիփսիմե Խուրշուդյանը 5-րդն է
Թել Ավիվում ավարտին է մոտենում ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Քիչ առաջ պայքարի մեջ ներգրավվեց Հայաստանը ներկայացնող Հռիփսիմե Խուրշուդյանը, ով երկու տարվա դադարից հետո կրկին միջազգային մրցասպարեզ վերադարձավ: Հայ մարզուհին երկամարտում ցուցադրեց 232 կգ արդյունքը (102+130) և զբաղեցրեց 5-րդ տեղը:
Ներկա պահին ընթանում է տղամարդկանց գերծանր քաշային կարգի մրցումները, որտեղ Հայաստանը ներկայացնում է Ռուբեն Ալեքսանյանը: