211652_close_icon

Օլե-Գունար Սուլշեր. Մրցաշրջանի միակ դրական պահը «ՄՅՈւ»-ի համար այն էր, որ ավարտվեց

views-count1725 դիտում article-date 23:16 13-05-2019
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը ամփոփել է թիմի մրցելույթները անցած մրցաշրջանում: Մանկունյանցիները ԱՊԼ-ում գրավեցին 6-րդ տեղը: «Թիմի, ակումբի և խաղացողների համար վերջին երկու ամիսները ծայրահեղ բարդ ստացվեցին: Քիչ թե շատ դրական պահն այն է, որ դա ավարտվեց: Մենք կհավաքվենք նորից հուլիսի 1-ին և կանցնենք աշխատանքի: ԱՊԼ-ում մեր կարճաժամկետ խնդիրը լինելու է թոփ-4-ում տեղ գրավելը: Պայքարելու ենք Եվրոպայի Լիգայում, Անգլիայի Գավաթում և Լիգայի Գավաթում հաղթելու համար, քանի որ «Մանչեսթեր Յունայթեդը» չի կարող տարիներ շարունակ մնալ առանց տիտղոսների: Ժոզե Մոուրինյոն թիմի հետ արդեն նվաճել է Եվրոպայի լիգան, այնպես որ դա մեր համար իրատեսական խնդիր է», ասել է Սուլշերը:

Նմանատիպ նյութեր