Մխիթարյանի հարսանիքի անցկացման օրն ու վայրը հայտնի է. Sputnik Armenia
Հայաստանի Ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շուտով կամուսնանա:
[url=https://ru.armeniasputnik.am/sport/20190513/18562993/Stali-izvestny-data-mesto-provedeniya-svadby-Genrikh-Mkhitaryan.html]Sputnik Armenia[/url]-ի տեղեկություններով, մեր ընտրանու ավագն ու գործարար Միքայել Վարդանյանի դուստրը` Բեթին, կամուսնանան հունիսի 17-ին Վենետիկում:
Զույգին մոտ կանգնած աղբյուրներից հայտնի է դարձել, որ Հայաստանից հյուրերը Վենետիկ կմեկնեն չարտերային չվերթով:
Նշենք` Հայաստանի հավաքականը Եվրո-2020-ի ընտրական փուլի շրջանակում հունիսի 8-ին Երևանում կմրցի Լյուքսեմբուրգի հետ, իսկ հունիսի 11-ին Աթենքում կխաղա Հունաստանի հետ, հայտնում է [url=http://www.armsport.am/hy/news/2019/05/13/Mkhitaryan/978694]Armsport.am[/url]-ը
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մխիթարյանը նշանադրվել է իր սիրելիի հետ, սակայն այդ տեղեկությունը պաշտոնապես չհաստատեցին ֆուտբոլիստի ներկայացուցիչները: Զույգը հրապարակավ ներկայացել է AGBU-ի` Լոնդոնում կայացած միջոցառմանը, որի ընթացքում լրագրողները մատանի էին նկատել Բեթիի մատնեմատին:
Աբստրակտ-գեղանկարիչ, բեմադրիչ Վահե Բերբերյանն էլ ավելի վաղ հայտնել էր, որ Մխիթարյանն իր հարսնացուի հետ ներկա է գտնվել իր ներկայացմանը Լոնդոնում: