2019 թվականին G20-ի գագաթնաժողովն առաջին անգամ կանցկացվի Ճապոնիայում: Սա նշվել է ընթացիկ գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրում: Այդ մասին հաղորդում է NHK հեռուստաալիքը:
Ամփոփիչ հռչակագրում նշված կլինեն այն երկրները, որտեղ անցկացվելու են G20-ի գագաթնաժողովները հետագա տարիներին: Ինչպես ակնկալվում է, մամուլի ասուլիսում ընթերցելու է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: 2020 թվականին միջոցառումը կանցկացվի Սաուդյան Արաբիայում:
Որոշվել է 2019 թվականին գագաթնաժողովն Ասիայում անցկացնել: Միջոցառումն ընդունելու իրավունքի համար պայքարել է նաև Հնդկաստանը, բայց հետո սատարել է Ճապոնիային և որոշում է կայացվել հենց նրա օգտին:
Հիշեցնենք, որ այս տարի գագաթնաժողովն անցկացվեց Համբուրգում, իսկ հաջորդ տարի G20-ի երկրների առաջնորդները կհավաքվեն Արգենտինայում: