211652_close_icon
views-count61976 դիտում article-date 15:49 24-09-2024

Երևանում հայտնի «կարտոշկի» փողոցում վթարի են ենթարկվել հարսանիքի մեկնող 3 «Mercedes G500». սպիտակ «յաշիկում» է եղել հարսանիքի «ազապը». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, «Mercedes G 500» մակնիշի ավտոմեքենաների մասնակցությամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:50-ի սահմաններում Տիգրանյան (ժողովրդին հայտնի «կարտոֆիլ վաճառողների») փողոցում բախվել են 21-ամյա Էրիկ Խաչատրյանի վարած «Mercedes G 500» մակնիշի «01 DU 015» համարանիշի, 23-ամյա Արթուր Գալուստյանի վարած «Mercedes G 55» մակնիշի «70 WW 101» համարանիշի և 21-ամյա Դավիթ Ասլանյանի վարած «Mercedes G 500» մակնիշի «37 CK 552» համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:  

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի, վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմնանազատել են նույն վաշտի պարեկ Արսեն Բագրատյանն ու կրտսեր պարեկ Անդրանիկ Ալավերդյանը:  

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:  

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «յաշիկավարները» մեկնում էին հարսանեկան արարողության, իսկ սպիտակ յաշիկի մեջ եղել է հարսանիքի «ազապը»: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 108+
108+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր