211652_close_icon
views-count3335 դիտում article-date 15:50 12-05-2019

Վրաստանի դպրոցներից մեկում 18 աշակերտի թունավորման դեպք է գրանցվել

Վրաստանի Սենակ քաղաքի թիվ 2 դպրոցում 18 երեխայի թունավորման դեպք է գրանցվել: Նրանց տեղափոխել են հիվանդանոց: Բոլորի մոտ նույն ախտանշաններն են՝ գլխապտույտ և ալերգիկ ցան: Այս մասին հայտնում է [url=https://www.apsny.ge/]Грузия online[/url] կայքը: Բժիշկները հաղորդել են, որ ներկա պահին երեխաների վիճակը կայուն է, և այսօր նրանք դուրս կգրվեն հիվանդանոցից: Նշենք, որ ավելի վաղ թունավորման դեպք էր գրանցվել Ռուսթավիի դպրոցում։ Ինչպես պարզվել է՝ պատճառը սնունդն է եղել: Սենակի քաղաքապետը հայտնել է, որ դեպքի առթիվ քննություն է տարվում:

Նմանատիպ նյութեր