211652_close_icon
views-count2856 դիտում article-date 20:27 11-05-2019

Պակիստանում ահաբեկիչները կրակ են բացել հինգաստղանի հյուրանոցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պակիստանում երեք անհայտ անձ կրակ են բացել Գուադար քաղաքի Pearl Continental հինգաստղանի հյուրանոցում: Ներկա պահին հայտնի է, որ զոհվել է հյուրանոցի անվտանգության ծառայողներից մեկը: Հյուրերին օպերատիվորեն տարհանել են: Հյուրանոցի տարածքը շրջափակված է ոստիկանների կողմից: Ականատեսների վկայությամբ, հյուրանոցի տարածքում փոխհրաձգության աղմուկ է լսվում: Pakistan Today-ը հայտնում է, որ շենքում առնվազն 70 մարդ կա, որոնց թվում Չինաստանի ավելի քան 40 քաղաքացի: Բացի այդ, տեղի լրատվամիջոցները հայտնում են,որ գրոհայինները կարող են ծանր զենքեր ունենալ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր