Համացանցում է հայտնվել Սև ծովում Այվազովսկու կտավների որոնման տեսագրությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Համացանցում հայտնվել է Սև ծովում մեծ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու կտավների որոնման տեսանյութը։ Այն հրապարակել է «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանը։
Նշվում է, որ տեսանյութը լրագրողներին է հանձնել «Նեպտուն» գիտարշավի ղեկավար Ռոման Դունաևը։
Ամենայն հավանականությամբ, կտավները գտնվում են Ղրիմի առափնյա հատվածում, որտեղ ավելի քան 100 տարի առաջ խորտակվել է «Գեներալ Կոցեբու» նավը, որում, ենթադրաբար, գտնվել են Այվազովսկու նկարները։
Նավը ներկա պահին գտնվում է թերակղզու արևմտյան հատվածում՝ Թարհանկուտից 12 մղոն հեռավորության վրա, 40 մետր խորության տակ։ Գտածոների՝ ջրից դուրս բերելու աշխատանքները ներկա պահին դադարեցվել են՝ դրանք չվնասելու պատճառով: