Ստեփանակերտում առաջին անգամ Այվազովսկու կտավների ցուցահանդես կկազմակերպվի
Ստեփանակերտի պատկերասրահում առաջին անգամ կկազմակերպվի աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու կտավների ցուցահանդեսը: Այս մասին «[url=http://artsakhpress.am/arm/news/83203/stepanakertum-arajin-angam-ayvazovsku-ktavneri-cucahandes-kkazmakerpvi.html]Արցախպրես[/url]»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արվեստների բաժնի վարիչ Երազիկ Դանիելյանը՝ նշելով, որ նախաձեռնությունը կիրականացվի ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ:
«Ցուցահանդեսը նվիրված է Հայաստանի առաջին հանրապետության անկախության 100-ամյակին և կազմակերպվում է մայիսյան տոնակատարություններին նվիրված միջոցառումների շրջանակներում:
Ներկայացվելու են մեծ նկարչի օրիգինալ կտավները՝ բերված Հայաստանի ազգային պատկերասրահից»,- ավելացրել է Ե. Դանիելյանը: