Համացանցում է հայտնվել Սիրիայում կռվող ադրբեջանցի զինյալների մասին հերթական տեսագրությունը. տեսանյութ
Մոջահեդների կողմից համացանցում է տեղադրվել հերթական [url=http://ru.apa.az/news/269798]տեսանյութը[/url], որում ադրբեջանցի զինյալները, ովքեր կռվում են ահաբեկչական «Շամայի և Իրաքի իսլամական պետություն» խմբավորման շարքերում, ցույց են տալիս Եփրատ գետի ափամերձ գրավյալ տարածքները՝ հայտարարելով, թե շուտով խալիֆաթ են ստեղծելու:
Ադրբեջանցիների խոսքով՝ տարածքը, որտեղ պատրաստվում են իբրև թե խալիֆաթ ստեղծել, կա հիդորէլեկտրակայան, հացի գործարան, դատարան և ոստիկանություն, որոնք գործում են խալիֆաթի օրենքներով:
«Այս ամենը մեզ Ալլահն է տալիս, և մենք շնորհակալ ենք նրան: Արդեն սահմանազատում ենք կատարել և շուտով խալիֆաթ ենք ստեղծելու»,-ասում է հակատանկային գնդի Թոփչուբաշև ազգանվամբ ոմն հրամանատար: