Համացանցում է հայտնվել Ուկրաինայում խփված Boeing-777-ի տեսագրությունը. տեսանյութ
Assoviated Press գործակալությունը համացանցում է տեղադրել այս տարվա հուլիսի 17-ին Դոնեցկում «Մալազիական ավիաուղիներ»-ին պատկանող Boeing-777 կործանված ուղևորատար օդանավի տեսագրությունը:
Չի բացառվում, որ սա հենց առաջին տեսագրությունն է, որն արվել է օդանավի վայր ընկնելուց անմիջապես հետո: Տեսագրությունն արվել է օդանավի անկման վայրից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա՝ Գրաբովո գյուղից ոչ հեռու:
Հիշեցնենք, որ օդանավը կատարում էր Ամստերդամ-Կուալա-Լումպուր չվերթը, երբ խոցվել է հրթիռով: Նրանում եղել է 298 մարդ: Զոհվել էին օդանավի բոլոր ուղևորները՝ ներառյալ անձնակազմի անդամները:
Կիևի իշխանությունները օդանավը խոցելու մեջ մեղադրում են անջատողականներին, իսկ վերջիններս էլ հայտարարել են, որ չունեն օդանավը խոցող զենք: