4367 դիտում
14:37 11-05-2019
Փաշինյանն արդեն պետք է գիտակցի, որ իր կողմից թիրախավորված զինվորականներն Արցախի հարցը արդեն լուծել են
Ասուլիսային կրքեր. Արցախյան հերոսամարտը և Հայաստանի նոր իշխանությունը.
Հերթական անգամ փորձ արվեց նսեմացնել և արժեզրկել Արցախյան հերոսամարտը` փառապանծ զինվորականներին անթույլատրելի ձևով կպցնելով <կոռուպցիոների, պագոնի տակ հաստավիզ գեներալների, սերմացու գողացող մկների> վիրավորական և իրավաբանորեն ոչ մի կերպ չհիմնավորված որակումը:
Իշխանության կողմից տարվող քաղաքականության մեջ արդեն կարելի է նշմարել Արցախյան հերոսամարտի նկատմամբ քամահրական վերաբերմունքի կոնկրետ դրսևորումներ, որոնք սկսվեցին հայտնի <հեղափոխության հաղթանակն ավելի կարևոր էր, քան Արցախյան հաղթանակը> արտահայտությամբ, որին հաջորդեց Արցախի պաշտպանության նախարարի, ԱԱԾ տնօրենի պարտադրված հրաժարականները, Արցախ - Հայաստան արհեստական բաժանումները և վերջապես <Արցախում հեղափոխություն սկսելու> երեկվա սպառնալիքը:
Կարծում եմ, որ եկել է ժամանակը, որ պարոն Փաշինյանը գիտակցի, որ իր կողմից թիրախավորված զինվորականներն Արցախի հարցը ԱՐԴԵՆ ԼՈՒԾԵԼ են` իրենց կյանքի և առողջության գնով:
Ուզում եմ որ բոլորի, այդ թվում նաև նախկին, ներկա և ապագա բոլոր իշխանությունների, համար հստակ ու հաստատված լինի երկու կարևորագույն հանգամանք.
Հայաստանի Երրորդ Հանրապետությունը ձևավորվել և կայացել է Արցախյան հիմնահարցի և հերոսամարտի արդյունքում և որ Արցախի հիմնախնդիրն ունի գոյաբանական նշանակություն Հայաստանի Հանրապետության համար,
Ոչ ոք իրավունք չունի նսեմացնել ազատագրական պայքարի մասնակից ցանկացած զինվորի, էլ չեմ ասում փառապանծ և հերոս հրամանատարների Արցախին և Հայաստանին մատուցած ծառայությունների գինն ու նշանակությունը:
Ենթադրյալ իրավախախտումների և յուրացումների մասին խոսելիս անհրաժեշտ է հարգել անմեղության կանխավարկածը և մարդու արժանապատվության սահմանադրական իրավունքը:
Հ.Գ. <Սերմացու գողացող մկներից> մի քանի ֆիգուրանտներ նախորդ իշխանության կողմից ազատվեցին զբաղեցրած պաշտոններից, սակայն ներկայումս զբաղեցնում են բարձր պաշտոններ այսօրվա իշխանության մեջ:
[b]Արթուր Ղազինյան[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
565 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
1006 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
874 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը