211652_close_icon
views-count1263 դիտում article-date 16:13 08-05-2019

Նախորդ իշխանությունները հեղափոխությունից որոշ ժամանակ առաջ ԱԱԾ-ի նյութեր են ոչնչացրել. Նիկոլ Փաշինյան

Ազգային անվտանգության ծառայությունում արդեն մի քանի ամիս է՝ ընթանում է ծառայողական քննություն: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նշեց, որ ըստ ծառայողական նյութերի, նախորդ իշխանությունները հեղափոխությունից որոշ ժամանակ առաջ ԱԱԾ-ի նյութեր են ոչնչացրել: «Ես չեմ ուզում ասել, թե քննությունն ինչ արդյունքի կբերի, բայց ես կարող եմ ասել, որ նախկին իշխանությունները հեռանալուց առաջ ԱԱԾ-ի նյութեր են ոչնչացրել: Իմ քաղաքական գնահատականն այն է, որ դա հանցագործություն է: Իրենց սեփականությո՞ւնն են, որ ոչնչացրել են»,-ասաց վարչապետը։

Նմանատիպ նյութեր