211652_close_icon

Ինչքան էլ որոշ մարդիկ զազրախոսեն, Թավշյա հեղափոխությունից հետո հանրապետությունում ավելացել են որակյալ ճանապարհները, իսկ որոշ «ծալապակասներ» գողանում կամ վնասում են երթևեկությունը կարգավորող նշանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count28579 դիտում article-date 17:09 25-11-2019
Ինչքան էլ որոշ մարդիկ զազրախոսեն, թե Թավշյա հեղափոխությունից հետո ոչ մի բնագավառում առաջընթաց չկա, միևնույն է ՝ ժողովուրդը լավ էլ նկատում է, թե որ ոլորտներում է, որ իշխանությունը տեղում չի դոփում: Գաղտնիք չէ, որ վերջին մեկ տարվա ընթացքում հանրապետության գրեթե բոլոր մարզերում, գյուղական համայնքներում հսկայածավալ աշխատանքներ են կատարվել և շարունակվում են կարատվել ճանապարահների կապիտալ վերանորոգման ու ասֆալտապատման ուղղությամբ և այդ ամենով հանդերձ՝ տեղադրվում են նաև երթևեկությունը կարգավորող ցուցանակներ: Անզեն աչքով երևում է, թե ինչպես է կատարվում ճանապարհների ասֆալտապատումը: Նույնիսկ եղել են դեպքեր, երբ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը իրեն դնում է հայտնի հեքիաթի «Դերվիշ Բաբա»-ի տեղ ու ոչ ծառայողական ավտոմեքենայով, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երբեմն՝ տաքսով, ստուգումներ կատարելու նպատակով այցելում ճանապարհաշինարարներին և տեղում ստուգում աշխատանքների որակը: Մայրաքաղաքում նույնպես կատարվել են ասֆալտապատման աշխատանքներ և այդ ամենին զուգահեռ տեղադրվել են նաև երթևեկությունը կարգավորող նշաններ: Ցավոք, որոշ «ծալապակասներ» վնասում են տեղադրված նշանները, չմտածելով, որ իրենց կողմից կատարվածը հանցագործություն է: Չէ՞ որ այդ նշաններով թե՛ իրենք, թե՛ իրենց հարազատները կողմնորոշվում են, իսկ երկար տարիներ հանրապետությունում տեղի ունեցած ավտովթարների, այդ թվում՝ ողբերգական, պատճառներից էին համարվում նաև ճանապարհային երթևեկությունը կարգավորող նշանների բացակայությունը: Այսօր՝ նոյեմբերի 25-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել, թե ինչպես է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ ժողովրդին հայտնի Դավիթ Անհաղթի զբոսայգու շատրվանների մոտ խաչմերուկը կարգավորող ցուցանակը տապալվել: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը վստահ է, որ պատկան մարմինները օպերատիվորեն կարձագանքեն հրապարակմանը և ցուցանակը նորից «վեր կխոյանա»: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր