211652_close_icon
views-count1135 դիտում article-date 16:05 08-05-2019

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի ներկայացուցիչների հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի, ինչպես նաև փաստաբանական համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում մասնավորապես անդրադարձ է եղել դատաիրավական և կրթական համակարգերում իրականացված բարեփոխումներին, ինչպես նաև պետական, այդ թվում՝ դատական համակարգը որակյալ կադրերով համալրելու հարցերին: Հանրապետության նախագահը լսել է նաև հյուրերի կարծիքները Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածության համար դիմած հավակնորդների վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր