1667 դիտում
21:52 30-01-2019
ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվել է Անահիտ Ղուկասյանը
ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրվեց կենսաբանական գիտությունների թեկնածու Անահիտ Ղուկասյանը ՀՀ ԳԱԱ նախագահության հունվարի 30-ի նիստում:
Անահիտ Ղուկասյանը ծնվել է 1960թ-ին` Թբիլիսիում: 1984թ-ին ավարտել է Հայաստանի գյուղատնտեսական ինստիտուտը և աշխատանքի անցել ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտում: 2004թ-ից ինստիտուտի գիտքարտուղարն էր:
Անահիտ Ղուկասյանը 4 մենագրության և 50 գիտական հոդվածի հեղինակ է: Նա զբաղվում է Հայաստանի ֆլորայի ներկայացուցիչների, հատկապես էնդեմիկ, հազվագյուտ, անհետացող և կարմիրգրքային տեսակների կարիոլոգիական հետազոտությամբ:
Անահիտ Ղուկասյանը Հայկական բուսաբանական ընկերության, Ռուսական բուսաբանական ընկերության անդամ է:
Նմանատիպ նյութեր
1276 դիտում
19:29 29-07-2022
Արսեն Գասպարյանն ընտրվեց ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնում
1637 դիտում
19:23 31-01-2022
ՀՀ ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել
Այս բաժնից
463 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
886 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
775 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը