211652_close_icon
views-count1843 դիտում article-date 15:02 08-05-2019

Հայաստանում տնտեսական մենաշնորհները վերացված են. Փաշինյանը կոնկրետ տվյալներ ներկայացրեց

Հայաստանում տնտեսական մենաշնորհները վերացված են: «[url=https://armenpress.am/arm/news/974066.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ, այս մասին մայիսի 8-ին վարչապետի պաշտոնում ընտրվելու մեկամյակի առիթով հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով դրան ուղղված մի քանի վիճակագրական տվյալներ: Մասնավորապես, 2018 թվականի վերջին շաքարավազ ներմուծող ամենախոշոր ընկերության տեսակարար կշիռը կազմել է 78 տոկոս, նախկին 95-ի փոխարեն, բանան ներմուծող ամենախոշոր ընկերության տեսակարար կշիռը՝ 38 տոկոս, նախկին 57-ի փոխարեն, բենզին ներմուծող ամենախոշոր ընկերության տեսակարար կշիռը՝ 29 տոկոս, նախկին 43-ի փոխարեն, իսկ դիզվառելիքի մասով՝ 29 տոկոս, նախկին 51-ի փոխարեն: «Խնդրում եմ ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ սա 2018 թվականի մայիսից մինչև դեկտեմբեր արձանագրված ցուցանիշներն են: Որոշ գործարարներ որոշել են շաքարավազ, բենզին ներկրել Հայաստանի Հանրապետություն: Ինչ կցանկանան, կարող են ներկրել, բնականաբար, մենք չենք որոշում, թե ով ինչ ներկրի»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր