Չե՞ք կարծում, որ եթե իսկապես ուզում ենք կոռուպցիայի խնդիրը լուծել, պետք չէ նախարարություններից մեկն իր կայքում հեռախոսահամար տեղադրի և քաղաքացուն ասի՝ մի հատ կզանգես` կասես, թե մեր երկրում որտեղ են մենաշնորհները. Ն. Զոհրաբյանի հարցը` ՎՊ նախագահ
Վերջին շաբաթներին մեր երկրում կոռուպցիայի դեմ «սրբազան պատերազմ» է սկսվել: Գաղտնիք չէ, որ կոռուպցիոն հիմնական դրսևորումները հատկապես պետական գնումներում են տեղի ունենում:
Այս մասին «Բարգավաճ Հայաստանի» ղեկավար Նաիրա Զոհրաբյանը 2015 թվականի Վերահսկիչ պալատի հաշվետվությունը քննարկելիս` հարց ուղղեց ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանին:
«Չե՞ք կարծում, որ եթե իսկապես ուզում ենք այս խնդիրը լուծել, ոչ թե պետք է նախարարություններից մեկն իր կայքում հեռախոսահամար տեղադրի և քաղաքացուն ասի՝ մի հատ կզանգես` կասես, թե մեր երկրում որտեղ են մենաշնորհները, թե որտեղ կոռուպցիոն ռիսկեր կան, այլ սա այն խնդիրն է, որտեղ հիմնական անելիք ունի Կառավարությունը, Վերահսկիչ պալատը, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը»,- հարցրեց պատգամավորը: