2380 դիտում
12:04 08-05-2019
Կառավարությունը մաքսատուրքից ազատման արտոնություն է շնորհել 49 ընկերության. վարչապետը ներկայացնում է երկրում տեղի ունեցած փոփոխությունները
Օրենսդրական փոփոխությունների արդյունքում ՀՀ առևտրային բանկերին հնարավորություն է տրվել ներել ֆիզիկական անձանց ժամկետանց վարկերի գծով կուտակված տույժերն ու տուգանքները, ինչի արդյունքում մինչ օրս ներվել են շուրջ 20,000 վարկառուների ժամկետանց վարկերի գծով տույժերն ու տուգանքները՝ շուրջ 11,5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով: Ինչպես հաղորդում է «[url=https://armenpress.am/arm/news/974045.html]Արմենպրես[/url]»-ը, մայիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով իր պաշտոնավարման ընթացքում Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները:
«Մաքրվել է շուրջ 125 հազար վարկառուների վարկային պատմությունը, ովքեր մինչև 50.000 դրամ ժամկետանց վարկային մնացորդ ունեին կամ հանդիսանում էին համավարկառու/երաշխավոր: Կառավարության նախաձեռնությամբ 303 բռնադատված անձանց և նրանց առաջին հերթի ժառանգներին ներվել են արտոնյալ պայմաններով տրամադրված շուրջ 1 մլրդ 300 մլն դրամի վարկերը»,- մանրամասնեց Փաշինյանը:
ՀՀ վարչապետը նաև հայտնեց, որ ՀՀ կառավարությունը ներդրումային ծրագրերի շրջանակներում մաքսատուրքից ազատման արտոնություն է շնորհել է 49 ընկերության, որից 15-ը ստացել է նաև ԱԱՀ-ի հետաձգման արտոնություն, որի արդյունքում ներդրվում է շուրջ 255 մլրդ ՀՀ դրամ և ստեղծվում է 4000 նոր աշխատատեղ, իսկ միայն ԱԱՀ հետաձգման արտոնություն է տրամադրվել ևս 7 ներդրումային ծրագրի՝ շուրջ 21 մլրդ դրամի ներդրում կատարելու և մոտ 444 նոր աշխատատեղ ստեղծելու նպատակով։
««Փոքր և միջին Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման դեպքում ծախսերի 50-70%-ի չափով ծախսերի ետվերադարձ է կատարվում: Սա աննախադեպ որոշում է: Տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ ձեռք բերելու նպատակով վարկերը տրվում են 2%, կոոպերատիվնեին և սահմանամերձերին՝ 0% տոկոսադրույքով:
Ինտենսիվ պտղատու այգիների հիմնման, ոռոգման արդիական համակարգերի և կարկտապաշտպան ցանցերի ներդրման վարկերը տրամադրվում են 0-2% տոկոսադրույքով: Նախկինում այսպիսի ծրագիր չի եղել: Մարզերում շուրջ 290 սկսնակ ձեռնարկատերերի համար կազմակերպվել են դասընթացներ, ինչի արդյունքում պետական գրանցում են ստացել և բիզնես հիմնել 120 սուբյեկտներ, որոնցից 56-ը պետական միջոցներից ստացել են ֆինանսական աջակցություն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նմանատիպ նյութեր
3048 դիտում
13:23 06-12-2018
Կառավարությունը մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրեց «ԳԻՆԱՓ» ՍՊԸ-ին
1909 դիտում
16:22 01-08-2019
«Պրոֆպանել» ՍՊԸ-ն ազատվեց մաքսատուրքից, «Լենտեքս» ՍՊԸ-ն ԱԱՀ հետաձգման արտոնություն ստացավ
796 դիտում
12:21 12-09-2024
Կառավարությունը երկու ընկերության ազատեց մաքսատուրքից
Այս բաժնից
808 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
715 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
604 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին