211652_close_icon
views-count12133 դիտում article-date 01:17 08-05-2019

Բրավո, «Լիվերպուլ»!!!! Այս ի՞նչ արեցիր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ «Լիվերպուլ»-«Բարսելոնա» հանդիպումը հավերժ մտավ պատմության մեջ: Քանի՞ հոգի կար աշխարհում, որը կմտածեր, որ առաջին խաղում «Բարսելոնան» 3:0 հաղթելով «Լիվերպուլին», եզրափակիչ չի մտնի: Իսկ «Լիվերպուլը» իսկական հրաշք գործեց: Առանց իր առաջատարի՝ Մոհամեդ Սալահի, առանց առաջատար հարձակվողի՝ Ռոբերտո Ֆիրմինոյի, Յուրգեն Կլոպի թիմը կյանքի հանդիպումն անցկացրեց: Ֆանտաստիկ խաղացին, անզուգական, շշմեցուցիչ: Բառեր չկան, որպեսզի նկարագրենք մերսիսայդցիների խաղը: Խաղի սկզբում առաջին գոլը խփեց, ասացինք՝ լավ, դե, պատահում է: Երկրորդը խփեցին, ասացինք՝ լավ, հիմա Մեսին ձեզ տեղը կդնի: Հետո երրորդը խփեցին, կատալոնացիները նոր հասկացան, որ եզրափակիչը կարող է ձեռից գնալ: Նրանք մինչև խաղը մտքով արդեն եզրափակիչում էին, ու դա չար կատակ խաղաց նրանց հետ: Եվ երբ Դիվոկ Օրիգին պարզապես մանկական գոլ խփեց և հաշիվը դարձրեց 4:0, հասկանալի դարձավ. այսօր գրվում է ֆուտբոլի պատմության մեջ մեծագույն էջերից մեկը: Եվ այդ էջը գրեց Յուրգեն Կլոպն ու «բանդան», որը 90 րոպե կատալոնացիներին չթողեց շնչել: Խաղն ավարտվել է, բայց այն դեռ տարիների շարունակ կհիշեն ու հերթական անգամ կհիանան դրանով: Ֆուտբոլը ամենաանկախատեսելի մարզաձևն է և այս երեկո «Էնֆիլդում» դա հաստատվեց: «Լիվերպուլը» արժանիորեն մտավ եզրափակիչ: Հերոսները սպասում են «Այաքս»-«Տոտենհեմ» հանդիպման հաղթողին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր