211652_close_icon
views-count17957 դիտում article-date 00:48 04-06-2017

Չեմպիոնների լիգա. Բրավո՝ Զիդան, բրավո, «Ռեալ», ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մադրիդի «Ռեալը» դարձավ Չեմպիոնների լիգայի 12-ակի հաղթող՝ եզրափակիչ խաղում 4:1 հաշվով ջախջախելով «Յուվենտուսին»: Ինչ ասես, կարելի էր սպասել այս խաղից, բայց ոչ նման հաշիվ: Տուրինցիները, որոնք Չեմպիոնների լիգայի ամբողջ մրցաշարում ընդամենը 3 անգամ էին գնդակ ընդունել, այս խաղում անզոր էին Զինեդին Զիդանի «բանդայի» դեմ: 1-ին խաղակեսը արդարացրեց սպասելիքները: Հաշիվը 1:1 էր, հավասար խաղ էր ընթանում, մեծ արագություններ, գեղեցիկ գոլեր: Բայց թե ինչ կատարվեց ընդմիջմանը, մնում է կռահել. 2-րդ խաղակեսում «Յուվենտուս» գոյություն չուներ: Այսպիսի անզոր «Յուվենտուս» վաղուց չէինք տեսել: Դաշտում մոլեգնում էր միայն «Ռեալը», որը պարզապես ճզմեց Ալեգրիի թիմին: Իր խոսքն ասաց Կրիշտիանու Ռոնալդուն, որը դուբլի հեղինակ դարձավ, և՝ կարծես թե, «Ոսկե գնդակի» հավակնորդի հարցը լուծեց: Մնում է ծափահարել Զինեդին Զիդանին. ինչ արեց, ինչպես արեց, բայց նրան հաջողվեց այն, ինչը մինչ այդ ոչ ոքի մոտ չէր ստացվել. երկրորդ անգամ անընդմեջ «Ռեալը» դարձավ Չեմպիոնների Լիգայի հաղթող: Սա առաջին անգամ է լինում պատմության մեջ: Վերջապես այս ռեկորդն էլ եղավ: Բրավո, Զիդան, բրավո, «Ռեալ»: Շատ արտահայտվել իմաստ չունի. հաշիվն ամեն ինչ ասում է: [b]Չեմպիոնների Լիգա, եզրափակիչ [/b] «Յուվենտուս»-«Ռեալ»՝ 1:4 Ռոնալդո, 20, 64, Կազեմիրո, 61, Ասենսիո, 90 – Մանջուկիչ, 27
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր