211652_close_icon
views-count2444 դիտում article-date 23:26 07-05-2019

Հռոմի «Կազանատենցե» գրադարանում տեղի է ունեցել հայ բանաստեղծ Եղիշե Չարենցի «Դանթեական առասպել» պոեմի իտալերեն թարգմանված գրքի շնորհանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մայիսի 6-ին Հռոմի «Կազանատենցե» գրադարանում Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը մասնակցեց հայ բանաստեղծ Եղիշե Չարենցի «Դանթեական առասպել» պոեմի իտալերեն թարգմանված գրքի շնորհանդեսին։ Ստեղծագործությունն իտալերեն է թարգմանվել Պիզայի համալսարանի պրոֆեսորներ Ալֆոնսո Պոմպելլայի և Ստեֆանո Գարցոնիոյի, ինչպես նաև Հռոմի և Լացիոյի հայ համայնքի ասոցիացիայի նախագահ Անուշ Թորունյանի համատեղ ջանքերով։ Իր խոսքում դեսպանը շնորհակալություն հայտնեց ստեղծագործության իտալերեն թարգմանությունը կյանքի կոչելու համար և նշեց, որ Դանթեական առասպելը Եղիշե Չարենցի վաղ շրջանի լավագույն գործերից է, որն անմիջապես հայտնի դարձրեց նրա անունը։ Միջոցառման ընթացքում ընթերցվեցին պոեմի իտալերեն թարգմանությամբ հատվածներ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր