Ինչու հեռացվեց Ցեղասպանության թանգարանի տնօրենը. մեզ հիմա կառավարում է Ադրբեջանը․ Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը սոցիալական ցանցի իր էջերում տարածած տեսանյութում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, որ Ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանին հրահանգել է հրաժարականի դիմում գրել՝ ԱՄՆ փոխնախագահին Արցախի հիմնախնդրի վերաբերյալ գիրք նվիրելու համար։
«ՀՀ–ն այլևս, ըստ էության, կառավարվում է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից, ներդնում են ադրբեջանա–թուրքական նարատիվները, իբրև թե մենք սխալ ենք, Արցախը թոկ է եղել մեր վզին, մենք էլ քոչվոր ժողովուրդ ենք, ադրբեջանցիները գալու են Հայաստան ապրելու և այլն։ Ես ձեզ վստահեցնում եմ՝ այս մարդիկ Հայաստանը տանում են իր ավարտական փուլին։ Արտաքին քաղաքականության մասին է խոսում, ասում է՝ երկրում չի կարող լինել մի քանի արտաքին քաղաքականություն․․․։ Ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրենը արտաքին քաղաքականություն վարո՞ղ է, գիտնական է նա։ Գոյություն ունի գիտական ազատության հիմնարար իրավունք, որը պետք է պաշտպանված լինի։ Գիրք նվիրելը Հայաստանում հանցագործությու՞ն է»,–ասել է Էդմոն Մարուքյանը։
Մարուքյանը հարցը է բարձրացրել՝ ստացվում է՝ Հայաստանում հայոց պատմության մասին գիրք նվիրելը հանցագործությու՞ն է։
«Հիմա գիտնականները ակադեմիայից, համալսարաններից պետք է դուրս գային, երթ կազմակերպեին, մենք էլ միանայինք նրանց որպես քաղաքացիներ։ Գիտնականները, դասախոսները, երիտասարդները, բոլոր նրանք, ովքեր ուզում են մտքի, խղճի, դավանանքի ազատություն պաշտպանել, հայկական ճշմարտություն պաշտպանել, պետք է դուրս գային փողոց՝ ասեին՝ էս ի՞նչ եք անում»,–հավելել է Մարուքյանը։
Մանրամասները՝ տեսանյութում