211652_close_icon
views-count2260 դիտում article-date 20:05 11-03-2026

Ավտովթար՝ Երևանում․ Թբիլիսյան խճուղում բախվել են շտապօգնության «Toyota»-ն և «Changan»-ը․ օպերատիվ են գործել պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։10-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են «Toyota» մակնիշի շտապօգնության և «Changan» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի և վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հովհաննես Աբրահամյանը և Խորեն Ախլոյանը։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր