Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի կունենա իրանցի հայտնի գրողների գրական ստեղծագործությունների հայերեն թարգմանված գրքերի շնորհանդեսը
Նոյեմբերի 22-ին՝ ժամը 14:30-ին, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի դահլիճում տեղի կունենա իրանցի հայտնի գրողներ՝ Աբաս Ջհանգիրյանի «Հրեշի ստվերը» և Ֆահրադ Հասանզադեի «Մեղեդի չորեքշաբթի օրերի համար» գրական ստեղծագործությունների հայերեն թարգմանված գրքերի շնորհանդեսը։
Միջոցառմանը ներկա կլինեն «Հրեշի ստվերը» գրքի հեղինակ Աբաս Ջհանգիրյանը, թարգմանիչ Գևորգ Ասատրյանը, գրողներ, գրաքննադատներ և այլոք:
Միջոցառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության հետ համագործակցությամբ: