211652_close_icon
views-count427 դիտում article-date 20:35 12-03-2026

Իրական արդարադատություն իրականացնող դատավորների «ձեռքերում» հայտնվելն այս պատկերն ունի․ փաստաբան

Փաստաբան Արմինե Ֆանյանը ">գրում է․

««Իզմիրլյան ԲԿ»-ում օրեր առաջ իրականացված խուզարկությունների մասով․

Օրեր առաջ տեղեկացա, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին բավարարել է բողոքս և ճանաչել «Իզմիրլյան» ԲԿ գործադիր տնօրեն Արմեն Չարչյանի բնակարանի անձեռնմխելիության իրավունքի խախտում։

Այսօր, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանը կրկին շատ կարևոր որոշում կայացրեց՝ այս անգամ «Իզմիրլյան» ԲԿ ֆինանսական գծով փոխտնօրեն Վաղարշակ Մեյրոյանի աշխատասենյակում իրականացված խուզարկության կապակցությամբ՝ բավարարելով բողոքս և ճանաչելով Վաղարշակ Մեյրոյանի բնակարանի անձեռնմխելիության իրավունքի խախտում:

Իրական արդարադատություն իրականացնող դատավորների «ձեռքերում» հայտնվելն այս պատկերն ունի:

Դեռևս սպասում ենք «Իզմիրլյան» ԲԿ բուժական գծով փոխտնօրեն Տիգրան Նալբանդյանի և գլխավոր հաշվապահ Անահիտ Յոլյանի աշխատասենյակներում կատարված խուզարկությունների մասով Վերաքննիչ դատարանի որոշումներին»։

Նմանատիպ նյութեր