2428 դիտում
17:04 17-04-2022
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում կայացել է արմատներով Արցախից երիտասարդ գրող Վովա Արզումանյանի «Ճաքած պատերի լուսանցքից» գրքի շնորհանդեսը
Երեկ՝ ապրիլի 16-ին, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում կայացել է արմատներով Արցախից երիտասարդ գրող Վովա Արզումանյանի «Ճաքած պատերի լուսանցքից» գրքի շնորհանդեսը:
Շնորհանդեսի բացման խոսքում Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Վահագն Սարգսյանը ողջունեց ներկաներին, շնորհավորեց երիտասարդ գրողին ու ընթերցողներին, վստահեցնելով, որ դեռ երկար գրական ճանապարհ ունի անցնելու Վովա Արզումանյանը:
« «Ճաքած պատերի լուսանցքից» գրքում տեղ գտած ստեղծագործություններում ես եմ, ընկերներս, Արցախս, Հայաստանս, հող հայրենիի արժեքն իմացող հայը… և սա կենսագրություն է՝ հայրենիքից դեպի սեր ձգվող, բոլորիս ցավի, ապրումների ու սպասումի: Սպասում, որը չի ծերանում…»,-իր ելույթում նշել է գրքի հեղինակ Վովա Արզումանյանը:
Ելույթներ ունեցան նաև բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լաուրա Մուրադյանը, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ, գրող Դավիթ Մուրադյանը, Հայաստանի գրողների միության անդամ, բանաստեղծուհի, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի գիտաշխատող Գոհար Գալստյանը, ԵՊՀ արտասահմանյան գրականության ամբիոնի դասախոս, գրականագետ Ամալյա Սողոմոնյանը, Արցախի հանրային հեռուստառադիոընկերության լրագրող Վարդուհի Բաղդասարյանը:
Գինեձոնի արարողության պատիվը տրվեց գրքի հեղինակին և ընկերոջը՝ Արցախի հերոս Էդգար Մարկոսյանին:
Շնորհանդեսի ժամանակ Վովա Արզումանյանի ստեղծագործություններից կարդացին սիրված դերասաններ, երաժշտական կատարումներով հանդես եկավ մեներգչուհի Աննա Մովսեսյանը, դաշնամուրային կատարումներով՝ Անի Ավանեսյանը:
Լուսանկարները՝ Դիանա Հակոբյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
9046 դիտում
17:21 30-11-2021
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում տեղի կունենա Մարտուն Սիմոնյանի «Գոռը» վիպակի շնորհանդեսը
Այս բաժնից
391 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
805 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
694 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը