211652_close_icon
views-count3025 դիտում article-date 21:38 11-03-2026

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վանաձորում «Shacman» ավտոաշտարակը բախվել է գազատար խողովակներին, կոտրել դրանք․ վնասվել են «Jeep» և «Nissan» ավտոմեքենաներ․  մի ամբողջ թաղամաս գազազրկված է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցում «Shacman» մակնիշի ավտոաշտարակը բախվել է գազատար խողովակներին, ինչի հետևանքով խողովակները վնասվել են և ընկել են «Jeep» մակնիշի և «Nissan» մակնիշի ավտոմեքենաների վրա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գազատար խողովակների վնասման հետևանքով սկսվել է գազի արտահոսք և Վանաձոր քաղաքի մեծ թվով հասցեներ գազազրկվել են։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել «Գազպրոմ Արմենիա», «Տրանս գազ» ընկերություների Լոռու ԳԳՄ-ի ծառայողները՝ Վանաձորի տեղամասի պետ Արման Ափինյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի պաշտոնի կատարող Մհեր Խալաթյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։

«Գազպրոմ Արմենիա»-ի ծառայողները օպերատիվորեն դադարեցրել են գազի արտահոսքը և կարճ ժամանակում վերականգնել գազամատակարարումը։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի բաժնի ծառայողները՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Տարոնի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որտեղ էլ պարզվում են վարորդների և ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր