211652_close_icon
views-count1159 դիտում article-date 16:28 11-03-2026

Մեկ ամիս է՝ Երևանի Ախպարաշեն թաղամասում բաց դիտահորը վարորդների համար դարձել է «Ֆորտ Բոյար». ամեն օր ավտոմեքենաներ են կոտրվում, իսկ Երևանի քաղաքապետարանը, Մալաթիայի թաղապետարանն ու «Վեոլիա ջուրը» ջայլամի կեցվածք են ընդունել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Տևական ժամանակ է՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շահումյան 4-րդ փողոցում՝ ժողովրդին հայտնի Ախպարաշեն թաղամասում, բաց դիտահորը վարորդների համար դարձել է մի իսկական պատուհաս։ Գրեթե ամեն օր, հիմնականում՝ գիշերային ժամերին, վարորդները վնասում են իրենց ավտոմեքենաները, այն է՝ կոտրվում են անվահեծանները, պայթում են անիվները և վնասվում թափարգելները։

Այսօր՝ մարտի 11-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին․

«Մեկ ամիս է՝ էս խնդիրը կա։ Մեկ ամիս է՝ ամեն օր, անգամ այսօր, զանգահարել ենք Երևանի քաղաքապետարանի թեժ գիծ, «Վեոլիա ջուր», Մալաթիայի թաղապետարան, բայց ոչ մի առաջընթաց։ Արդեն տեսնում են մեր համարները, էլ չեն էլ պատասխանում։ Ոնց որ միտումնավոր գցած լինեն չոռնի։ Հիմա առաջիկայում ընտրություններ են լինելու, որ բռնենք բոլորիդ չոռնի գցենք, կասեք՝ խի։ Բա մի ամիս է, եթե չեք կարողանում կամ չեք ցանկանում էս բաց դիտահորի կափարիչը բերեք տեղը դնեք, էլ մենք ձեզնից ի՞նչ ակնկալիք ունենանք։ Հետո էլ ասում եք, թե մտածում եք բնակիչների մասին։ Որ մտածեիք, առաջին իսկ ահազանգից հետո դիտահորը բաց չէր մնա։ Բայց մի ամիս է նույն վիճակն է։ Լավ ա պարեկները բերեցին, մեր կողմից դիտահորի վրա տեղադրված մահճակալի երկաթե դետալի վրա փաթաթեցին էդ փոլիսի լուսային ժապավենը, թե չէ լրիվ անտերություն էր, թեպետ հիմա էլ նույն վիճակն է։

Հարգելի քաղաքապետ Տիգրան Ավինյան, հարգելի Մալաթիայի թաղապետ Ռոմիկ Մխիթարյան, հարգելի Վեոլիա ջուր, մեկդ մյուսի վրա մի՛ բարդեք ու խնդիրը մեկ ժամվա ընթացքում եթե ուզենան, կլուծեք։ Բայց երևի ձեզ համար բնակիչը տուգանքի մատերիալ է, միայն փողեր գանձեն։ Իսկ որ ավտոմեքենաներ են կոտրվում, դա արդեն ձեզ չի հետաքրքրում»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր