1991 դիտում
20:29 07-05-2019
Դավիթ Սաֆարյան. Կրասնոդարի մրցաշարը կնպաստի ըմբշամարտի մասսայականացմանը
Ռուսաստանի Կրասնոդար քաղաքի «Օլիմպ» մարզադահլիճում մայիսի 17-ին կանցկացվի ըմբշամարտի մրցաշար, որի կազմակերպիչն է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոն, Բաքվում տեղի ունեցած առաջին Եվրոպական խաղերի հաղթող, Ռուսաստանի ներկայացուցիչ Ստեփան Մարյանյանը։
Մրցաշարին կմասնակցեն տիտղոսկիր ըմբիշներ, այդ թվում՝ օլիմպիական չեմպիոն Դավիդ Չակվետաձեն, 2013թ. աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը, Ռիո-2016 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը, օլիմպիական փոխչեմպիոն Անուար Գեդուևը։
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Դավիթ Սաֆարյանը պատմել է, թե ինչ ձևաչափով է անցկացվելու մրցաշարը:
«Մրցաշարը թիմային ձևաչափով է (ամեն թիմից մեկ ըմբիշ)։ Այս մրցաշարն ամեն տարի կանցկացվի Կրասնոդարի մարզում ըմբշամարտի մասսայականացման համար: Նախատեսվում է ներառել 4 զույգ ազատ ոճում, 9 զույգ` հունահռոմեական ոճում և 5 զույգ` գրեփլինգում: Առաջին հերթին կմասնակցեն հայտնի ըմբիշներ, որոնք որևէ կապ ունեն Կրասնոդարի ըմբշամարտի դպրոցի հետ:
Հրավիրվել են նաև հայտնի արտասահմանցի ըմբիշներ, որպեսզի հանդիսատեսին հետաքրքիր լինի դիտել գոտեմարտերը:
Ակնկալվում է, որ մրցաշարին ներկա կլինեն Ալեքսանդր Կարելինը, Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը, Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Մամիաշվիլին և այլ հայտնի մարդիկ»,- նշեց Դավիթ Սաֆարյանը:
Նմանատիպ նյութեր
4759 դիտում
14:28 29-06-2016
«Ճանապարհ դեպի Ռիո». Ըմբիշ Դավիթ Սաֆարյան. տեսանյութ
7391 դիտում
09:55 13-06-2015
Բաքու-2015. Մեկնարկել է ըմբշամարտի մրցաշարը, Ամոյանի մրցակիցն է պորտուգալացին. Ուղիղ միացում
2022 դիտում
19:32 15-07-2015
Երևանում մեկնարկում է ազատ ըմբշամարտի միջազգային խոշոր մրցաշարը
Այս բաժնից
1045 դիտում
21:23 03-04-2024
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ՀՀ պատանեկան առաջնության մրցումային 1-ին հաղթողներն ու մրցանակակիրները
928 դիտում
18:13 03-04-2024
Հայաստանի շախմատիստներից լավագույնը Հայկ Մարտիրոսյանն է
871 դիտում
11:22 03-04-2024
Կրիշտիանու Ռոնալդուն հեղինակել է կարիերայի 65-րդ հեթ-տրիկը. ArmSport.am