«Ճանապարհ դեպի Ռիո». Ըմբիշ Դավիթ Սաֆարյան. տեսանյութ
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծում ներկայացնում է Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և նրանց օլիմպիական լուսանկարները, որոնք արվել են լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի կողմից՝ հատուկ «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծի համար:
Նախագծի հաջորդ հերոսն ազատ ոճային ըմբիշ Դավիթ Սաֆարյանն է (65 կգ): Նա ծնվել է 1989 թվականին Ռուսաստանի Չերկեսկ քաղաքում: Ըմբիշը ներկայիս ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի ամենատիտղոսակիր անդամն է: 2013 թվականին աշխարհի և Եվրոպայի առաջնությունների ժամանակ նա կանգնեց պատվոհարթակի առաջին աստիճանին:
Ռիոյի Օլիմպիական խաղերը նրա համար երկրորդն են: Սաֆարյանի կարծիքով՝ Խաղերի ուղեգիր ստանալը հրաշքին հավասար Աստծո պարգև էր