1140 դիտում
12:44 07-05-2019
Ծառուկյանը հիմնավոր է համարում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու մասին իր ներկայացրած պարզաբանումը
ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հիմնավոր է համարում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հորդորով իր կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու մասին ներկայացված հրապարակային պարզաբանումը: «[url=https://armenpress.am/arm/news/973909.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ այս մասին մայիսի 7-ին լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանը:
«Ամբողջ հանրության ու դիմողների համար պետք է բավարար լինի իմ պատասխանը, որովհետև այնտեղ ես ներկայացրել եմ և՛ իրավական, և՛ քաղաքական առումով բոլոր հիմնավորումները»,- ասաց Ծառուկյանը:
Ապրիլի 29-ին «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցել քրեական հետապնդում՝ հիմք ընդունելով պատգամավորի լիազորությունների դադարեցումը` պատգամավորական մանդատի անհամատեղելիության պահանջները խախտելու դեպքերում: Ինչպես նաև, օրենքով նախատեսված կարգով անցկացնել քննություն` պարզելու ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու հանցակազմի առկայությունը։ Նույն հիմքերով դիմում է հղվել նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ խնդրանքով` պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել Սահմանադրական դատարան, և ստեղծել պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով` խնդրո առարկայի վերաբերյալ քննություն անցկացնելու համար:
ՀՀ Գլխավոր դատախազությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ և ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացրած հաղորդումը ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն: Այս մասին մայիսի 2-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://armenpress.am/arm/news/973909.html]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
1962 դիտում
09:29 07-02-2014
Դատավորները նույնիսկ թոշակի գնալուց հետո իրավունք չունեն ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել. Ժողովուրդ
Այս բաժնից
928 դիտում
21:09 23-01-2025
ԲՏԱ նախարարն այցելել է PMI Science գիտահետազոտական կենտրոն
793 դիտում
20:46 23-01-2025
Վարչապետը հանդիպում է ունեցել աշխարհում առաջատար ներդրումային բանկերից մեկի՝ Goldman Sachs-ի նախագահ հետ
814 դիտում
20:22 23-01-2025
Երեւանում կայացել է «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկումը