Դատավորները նույնիսկ թոշակի գնալուց հետո իրավունք չունեն ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել. Ժողովուրդ
«Ժողովուրդ»-ը գրում է «Ազգային ժողովը փետրվարի 4-ին ընդունած օրենքների համաձայն՝ ՍԴ անդամների կենսաթոշակը կբարձրանա մինչև 450-500 հազար դրամ։ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի լոբբինգով ընդունված այս փոփոխությունն առաջացրել է ՀՀ դատական համակարգի գրեթե բոլոր ներկայացուցիչների զայրույթը։
Օրինակ՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Վարուժան Աբելյանը «Ժողովուրդ»-ին վրդովված հայտնեց. «Ես շատ դժգոհ եմ ու վիրավորված, ինչո՞ւ մեզ խաբեցին։ Անգամ թոշակի գնալուց հետո մենք իրավունք չունենք ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել, ասում են՝ թոշակը կկտրեն։ Լավագույն դեպքում պետք է փաստաբանություն անենք։ Այսինքն՝ ուղարկում են մեռնելո՞ւ։ Սենց բան կլինի»»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։