211652_close_icon
views-count1384 դիտում article-date 11:34 17-03-2023

Մարտի 1-ից 15-ը կազմվել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ. եկամտի չափը գերազանցել է 8 մլն դրամը․ ՊԵԿ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է 2023 թվականի մարտի 1-ից 15-ն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները։ Հայտնում է ՊԵԿ-ը։

Դրանց համաձայն՝ 12 դեպքով արձանագրվել է առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու` ընդհանուր 3,442,415 ՀՀ դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 7,000,000 ՀՀ դրամ: Ներկայացվում են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքերը։

5 դեպքով կազմվել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ․ ապօրինի ձեռնարկատիրական եկամտի չափը կազմել է 8,124,340 ՀՀ դրամ: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 4,642,170 ՀՀ դրամ: Ներկայացվում են ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու դեպքերը։

3 դեպքով արձանագրվել են լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու խախտումներ։ Արձանագրված խախտումների գումարը կազմում է 4,400,000 ՀՀ դրամ։ Ներկայացվում է լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու դեպք։

Նմանատիպ նյութեր