2520 դիտում
22:15 03-05-2019
Չարլի Նիկոլաս. «Արսենալին» 4-5 պաշտպան է պետք
«Արսենալի» նախկին հարձակվող Չարլի Նիկոլասը անդրադարձել է լոնդոնյան ակումբում պաշտպանության օղակի խնդիրներին:
«Էմերին հրաշալի աշխատանք է տարել, հաշվի առնելով, որ թիմի պաշտպանությունը պրեմիեր-լիգայի վերջին թիմերի մակարդակին է: Նա սխալներ թույլ է տվել, բայց ո՞վ չէր թույլ տա նման պաշտպանությամբ:
Որտե՞ղ են «Արսենալի» պաշտպանները ակադեմիայից: Եթե դուք չեք կարող ձեզ թույլ տալ գնումների համար 60-70 մլն ֆունտ, ապա պետք է կարգավորեք ակադեմիայի հարցը:
Մենք գնել ենք Էկտոր Բելյերինին: Էնսլի Մեյտլենդ-Նայլզը ակումբ է եկել, բայց նա դեռ չի հասել թոփ-մակարդակի:
Շկոդրան Մուստաֆին արժեցավ 42 մլն ֆունտ, ու իմ կարծիքով, ամենամեծ սխալն էր, իսկ Սոկրատիսին պարզապես չի բավարարում արագությունը:
Իրականությունն այնն է, որ Էմերիին անհրաժեշտ են 4 կամ 5 պաշտպան և դա մտահոգիչ է, քանի որ մեծ փոփոխությունների կհանգեցնի: Ես հավատում եմ Էմերիին: Նա հստակ գիտի, թե իրենց ինչ է պետք և ինչ պետք է անել», ասել է Նիկոլասը:
Նմանատիպ նյութեր
2996 դիտում
19:54 31-07-2020
Չարլի Նիկոլաս. «Արսենալը» պետք է ձերբազատվի Օզիլից, Սոկրատիսից և Մուստաֆիից
4360 դիտում
21:00 26-06-2016
«Ոչինչ չէինք կարող անել, պետք էր միայն ընդունել խեղճ մորս ճակատագիրը»․ Չարլի Չապլին
5914 դիտում
23:32 11-04-2016
Հայելին իմ ամենալավ ընկերն է, որովհետև երբ ես լալիս եմ` այն չի ծիծաղում․ Չարլի Չապլին
Այս բաժնից
628 դիտում
22:53 23-04-2024
Հայաստանը ներկայացնող 3 բռնցքամարտիկներ առնվազն բրոնզե մեդալ են ապահովել Եվրոպայի առաջնությունում
571 դիտում
10:05 23-04-2024
Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 23-ին Հայաստանն ունի 3 մասնակից