4363 դիտում
21:00 26-06-2016
«Ոչինչ չէինք կարող անել, պետք էր միայն ընդունել խեղճ մորս ճակատագիրը»․ Չարլի Չապլին
1898 թ. սեպտեմբերին Չապլինի մայրը հանձնվել է Քեյն Հիլի հոգեբուժարան։ Նրա մոտ զարգացել էր պսիխոզ, որը կարծես թե առաջացել էր սիֆիլիսի վարակից։
Երկու ամիս, ինչ նա այնտեղ էր, Չապլինին ու նրա եղբորը՝ Սիդնեյին, ուղարկեցին ապրելու իրենց հոր հետ, ում երիտասարդ տղաները հազիվ էին ճանաչում։ Ավագ Չարլզն այն ժամանակ ծանր հարբեցող էր։
Կյանքն այնտեղ այնքան վատ էր, որ հանգեցրեց Երեխաների նկատմամբ դաժանության կանխարգելման ազգային ընկերակցության այցին։ Երկու տարի անց՝ 38 տարեկան հասակում, լյարդի ցիրոզից մահացավ Չապլինի հայրը։
Հաննայի մոտ ռեմիսիայի փուլ էր, սակայն 1903 թ. մայիսին նա կրկին հիվանդացավ։ 14-ամյա Չապլինը մորը հիվանդանոց տարավ, որտեղից էլ նրան հետ ուղարկեցին Քեյն Հիլ։
Մի քանի օր նա մենակ մնաց՝ սնունդ փնտրելով և այդպես էլ քաղցած քուն մտնելով, մինչև որ Սիդնեյը, ով երկու տարի առաջ ծառայության էր անցել ռազմածովային նավատորմում, վերադարձավ։
Հաննան դուրս եկավ հոգեբուժարանից ութ ամիս անց, բայց 1905 թվականի մարտին նրա հիվանդությունը կրկին գլուխ բարձրացրեց, այս անգամ ընդմիշտ։ «Ոչինչ չէինք կարող անել, պետք էր միայն ընդունել խեղճ մորս ճակատագիրը»,- ավելի ուշ գրել է Չապլինը։
Մայրը խնամքի ներքո մնաց մինչ իր մահը՝ 1928 թ.։
Նմանատիպ նյութեր
5917 դիտում
23:32 11-04-2016
Հայելին իմ ամենալավ ընկերն է, որովհետև երբ ես լալիս եմ` այն չի ծիծաղում․ Չարլի Չապլին
1847 դիտում
08:59 19-12-2014
Եթե դու քո մասին ասում ես «խեղճ», ապա ողջ կյանքումդ խեղճ էլ կմնաս. Առավոտ. խմբագրական
Այս բաժնից
673 դիտում
21:10 02-05-2024
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»-ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին
499 դիտում
20:03 02-05-2024
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
523 դիտում
19:19 02-05-2024
ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը