Դեսպան Վահագն Աթաբեկյանն այցելեց Սոցիալ Դեմոկրատական Հնչակյան կուսակցության լիբանանյան մասնաճյուղի գրասենյակ
Ապրիլի 30-ին դեսպան Վահագն Աթաբեկյանն այցելեց Սոցիալ Դեմոկրատական Հնչակյան կուսակցության լիբանանյան մասնաճյուղի գրասենյակ:
Հանդիպման ընթացքում ՍԴՀԿ լիբանանյան մասնաճյուղի ատենապետ Սեպուհ Կալպակյանը ներկայացրեց կուսակցության գործունեությունը, ապագա ծրագրերը:
Իր խոսքում դեսպան Վահագն Աթաբեկյանը ողջունեց կուսակցության երկարամյա փորձն ու գործունեությունը, ընդգծեց առկա և հեռանկարային ծրագրերի կարևորությունը, ինչպես նաև ներկայացրեց ՀՀ-ում իրականացվող ժողովրդավարական ինտիտուցիոնալ բարեփոխումները: