Այս տղան Քեյնից ավելի շուտ կգերազանցի Շիրերի ռեկորդը. Գարի Լինեկերը՝ Հոլանդի արդյունավետության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Գարի Լինեկերը իր հիացմունքն է արտահայտել «Մանչեսթեր Սիթիի» նորեկ Էրլինգ Հոլանդի արդյունավետության վերաբերյալ:
Նորվեգացի ռմբարկուն դարձել է հեթ-տրիկի հեղինակ Անգլիայի Պրեմիեր լիգայի երկու խաղում անընդմեջ։ Վերջինը՝ «Նոթինգհեմ Ֆորեսթի» հետ խաղում (6:0):
«Այս տեմպերով այս տղան Քեյնից ավելի շուտ կգերազանցի Շիրերի ռեկորդը»,- գրել է Լինեկերը իր սոցիալական ցանցում:
Ընթացիկ մրցաշրջանում Հոլանդը հինգ խաղում դարձել է 9 գոլի հեղինակ:
22-ամյա սկանդինավացին «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիայից» 60 միլիոն եվրոյի դիմաց։
Նշենք, որ Անգլիայի Պրեմիեր-Լիգայի պատմության լավագույն ռմբարկուն Ալան Շիրերն է՝ 260 գոլ: Երկրորդը Ուեյն Ռունին է՝ 208 գնդակ, 3-րդ տեղը կիսում են Հարի Քեյնն ու Էնդի Քոոուլը՝ 187-ական: