211652_close_icon
views-count3534 դիտում article-date 14:44 29-03-2022

Գարի Լինեկերը՝ «Օսկարում» Ուիլ Սմիթի հարվածի մասին. Դա ցանկացած ֆիլմից ավելի հզոր էր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Գարի Լինեկերը մեկնաբանել է «Օսկարի» ժամանակ Ուիլ Սմիթի մասնակցությամբ սկանդալը:
 
«Օսկարի» մրցանակաբաշխության ժամանալ Սմիթը հարվածել էր կատակերգու Քրիս Ռոքին, որը կատակել էր դերասանի կնոջ՝ Ջադա Փինքեթ-Սմիթի խուզած գլխի վերաբերյալ: Կինը տառապում է ալոպեցիայից, որի պատճառով էլ մազերը խուզել էր:
 
«Ուիլ Սմիթը պետք է Մոհամեդ Ալիի դերը խաղա: Սա ցանկացած ֆիլմից հզոր էր», գրել է Լինեկերն իր թվիթերում:
 
Նշենք, որ Ուիլ Սմիթն արդեն խաղացել է Մոհամեդ Ալիի դերը «Ալի» ֆիլմում, որը նկարահանվել է 2001 թվականին: Այս մասին Լինեկերին հայտնել է օգտատերերից մեկը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր